Երեխայի սնուցումը
Ինչո՞ւ են գիրանում դեռահասները
Թվում էր, թե մանկական եւ դեռահասների գիրությունը գոնե մեզնից բավականաչափ հեռու է։ Ցավոք, համաշխարհային այդ համաճարակը նաեւ Հայաստան է ներխուժում։
Մեր փողոցներում գնալով ավելի հաճախ ենք հանդիպում փոքրիկ գիրուկների։ Ո՞րն է պատճառը։ Ինչպե՞ս կանխել դա եւ ի՞նչ անել, եթե ավելորդ քաշն արդեն գոյացել է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանում է, որ մարմնի ավելորդ քաշը եւ ճարպակալումն այսօր առողջական ավելի շատ խնդիրներ են ծնում, քան սովն ու վարակիչ հիվանդությունները։
Ընդ որում՝ նախկինում եթե ճարպակալումն ավելի հաճախ 30-40 տարեկանից հետո էր հանդիպում, ապա այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ավելի ու ավելի շատ երեխաներ ու դեռահասներ են տառապում այդ հիվանդությամբ։ Յուրաքանչյուր 30 տարվա ընթացքում նրանց թիվը կրկնապատկվում է։
Մարմնի ավելորդ զանգվածը ոչ միայն իրական սպառնալիք է առողջության համար, այլեւ չափազանց տգեղ է, հասակակիցների ու հակառակ սեռի ներկայացուցիչների ծաղրանքին ու արհամարհանքին է արժանանում։
Գեր դեռահասներն այսօր տառապում են այնպիսի հիվանդություններով ու դրանց բարդություններով, որոնք առաջ բնորոշ էին չափահաս եւ նախաթոշակային տարիքին։ Դրանց թվում են շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, վաղ աթերոսկլերոզը, թոքաբրոնխային ախտանշանները։ Առավել հաճախ գրանցվում են երիկամների, լյարդի եւ հենաշարժական համակարգի լուրջ բարդություններ, զարկերակային բարձր ճնշում։
Քանի որ ճարպը կանացի սեռական հորմոնների աղբյուր է, ճարպակալումը խթանում է աղջիկների սեռական վաղ հասունացումը, իսկ գիրուկ տղաների մեկ երրորդի սեռական զարգացումն, ընդհակառակն, դանդաղում է։ Չափահաս տարիքում գեր աղջիկները հիվանդանում են ձվարանների պոլիկիստոզով, որը հաճախ անպտղությամբ է ավարտվում։ Տղամարդկանց մոտ առաջանում է անդրոգենների պակասություն, որը նույնպես հետագայում ամլության եւ վաղ իմպոտենցիայի է վերածվում։
Մասնագետներին դեռեւս հայտնի չեն մանկական ճարպակալման հետագա հետեւանքները, բայց ամերիկացի գիտնականներն այս հարցում խիստ հոռետես են։ «Գեր սերնդի» համար նրանք 50-55 տարվա կյանք են կանխատեսում։
Շատերն այն կարծիքին են, թե գիրության պատճառը հորմոնալ խանգարումներն են։ Հորմոնալ եւ գենետիկական խանգարումներն, իրոք, կարող են գիրացման պատճառ լինել, բայց պարզվում է, որ ճարպակալումն առաջին հերթին կենցաղային պատճառներ ունի։
Ճարպակալումն անխուսափելիություն չէ, այլ ընդամենը՝ ռիսկ։ Ծնվելու պահից սկսած հարկավոր է հոգ տանել երեխայի առողջ սննդի մասին։ Շատ գիտնականներ պատահականություն չեն համարում այն փաստը, որ ճարպակալման համաշխարհային համաճարակը համընկավ նորածինների համատարած արհեստական սնուցման հետ։ Ավելորդ քաշով տառապող երեխաների ու դեռահասների մեծամասնությունն արհեստական սնունդ ստացած փոքրիկներն են։
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երեխան 82,3%-ով ճարպակալման ռիսկի խմբում է հայտնվում, երբ նրա երկու ծնողներն էլ գեր են, եթե միայն մայրն է գեր, ապա՝ 51,7, իսկ եթե միայն հայրը՝ 38,9%-ով։ Երեխան 7,6%-ով ռիսկի խմբում է, եթե նույնիսկ ծնողները գեր չեն, բայց մոտ ազգականներից ոմանք են այդպիսին։
Ճարպակալման վտանգ կա նաեւ 4 կգ-ից ավելի քաշով կամ, ընդհակառակը, պակաս քաշով ծնված երեխաների, ինչպես նաեւ նրանց համար, ում մայրերը հղիության շրջանում թերսնվել են կամ հղիության շրջանում շաքարախտով տառապել։
Մանկաբույժները, որպես առաջին հավելյալ սնունդ, խորհուրդ են տալիս երեխային ոչ թե շիլաներ, այլ բանջարեղենի խյուս տալ, հատկապես, եթե նա նիհար չէ։
Այսօր արդեն ապացուցված է, որ ավելորդ քաշի են հանգեցնում՝
- նախաճաշից հրաժարվելը, քանի որ առավոտյան չնախաճաշող երեխաները չափից ավելի են ուտում ճաշի եւ ընթրիքի ժամանակ,
- հագեցած ուշ ընթրիքը,
- հազվադեպ, բայց առատ սնվելը,
- լիարժեք սպիտակուցների, թարմ մրգերի, բանջարեղենի եւ կանաչեղենի անբավարար օգտագործումը,
- մեծ քանակությամբ թաքնված ճարպեր ու դյուրամարս ածխաջրեր պարունակող մթերքների (քաղցրավենիք, ֆաստֆուդ, չիփսեր, գազավորված քաղցր ըմպելիքներ) օգտագործելը,
- եւ, իհարկե, քիչ շարժուն կենսակերպը։
Յուրաքանչյուր անգամ սնվելիս երեխայի կերակուրը պետք է բաղկացած լինի 4 մասից՝ կեսը պետք է լինեն թարմ կամ եփած բանջարեղեններ՝ բացի կարտոֆիլից՝ առանց քերած պանրի, մայոնեզի եւ համեմունքների, մեկ քառորդը պետք է լինեն սպիտակուցային մթերքներ՝ ոչ յուղոտ միս, ձուկ, ձու, շոռ, լոբազգիներ, իսկ մնացած քառորդ մասը բարդ ածխաջրերի համար են՝ ձավարեղեն, կարտոֆիլ, բրինձ, մակարոն՝ դարձյալ առանց յուղոտ սոուսների եւ մայոնեզների։
Սնունդը միայն կենսաբանական պահանջմունքի բավարարում չէ։ Սնվելը միշտ էլ հոգեբանական, հուզական ծանրաբեռնվածություն է կրում։ Որոշ մայրիկներ ու տատիկներ իրենց սերն արտահայտում են երեխային չափից շատ կերակրելու միջոցով։
Մասնագետներն ամենատարածված սխալներն են համարում՝
- կրծքի երեխայի առաջին իսկ ճիչից կերակրելը, քանի որ նորածնի ճիչը կարող է տարբեր պատճառներ ունենալ, իսկ ամեն անգամ լացելու պահին կերակրելը կարող է երեխայի մոտ սովորություն դարձնել սթրեսը հանգստացնել ուտելու միջոցով,
- աճող օրգանիզմն այնպես է ձգտում իրեն ապահովել համեղ եւ օգտակար բոլոր ուտեստներով, որ երեխային հաճախ կերակրում են նրա ցանկությանը հակառակ։ Դա անթույլատրելի է, ինչպես ցանկացած բռնություն։ Եթե երեխային ստիպում են ուտել, երբ նա քաղցած չէ՝ նրան սովորեցնում են չունկնդրել սեփական մարմնի ազդանշաններին, նրանից խլելով «ես կուշտ եմ, ինձ հերիք է» բնական զգացողությունից։ Հենց այդպիսի երեխաներն են, որ հետագայում ուտելիս չեն կարողանում կանգ առնել եւ ամբողջ կյանքում հերոսաբար պայքարում են ավելորդ քաշի դեմ,
- նույնը կատարվում է, երբ կերակրում են համոզելով, երեխայի ուշադրությունը շեղելով երգերի, հեքիաթների եւ այլ բաների վրա։ Այդպիսով երեխան անկարող է դառնում վստահել սեփական օրգանիզմի ազդանշաններին, որն ավելորդ քաշ եւ հոգեբանական խնդիրներ ձեռք բերելու ուղղակի ճանապարհ է,
- վերջապես, ուտելու նկատմամբ անառողջ վերաբերմունք է առաջացնում խրախուսելու կամ պատժելու նպատակով համադամների օգտագործումը, երբ լավ վարքի համար երեխային կոնֆետ եք խոստանում, իսկ անկարգության համար՝ սպառնում զրկել քաղցրավենիքից։ Հետո էլ զարմանում եք, երբ կիսով չափ արգելված այդ անուշեղենը գրավում է նրա աչքն ու միտքը։
Նաեւ ունկնդիր լինենք մասնագետների մի քանի կարեւոր խորհուրդներին.
- Ուտելիքին պետք է վերաբերվել հենց որպես կերակրի՝ հավելյալ իմաստներով չծանրաբեռնելով այն եւ չօգտագործելով որպես բռնության ու ձեռնածությունների առիթ։
- Եթե երեխան հրաժարվում է ուտել ձեր պատրաստած կերակուրը, դա միայն նշանակում է, որ հիմա նա քաղցած չէ։
- Հենց ծնվելու պահից վստահեք փոքրիկին, կշտացածության նրա բնական զգացողությանը։ Այդ դեպքում նա ինքն էլ կվստահի իր զգացողություններին եւ հետագայում չի սկսի ուտել պարապությունից կամ սթրեսը «ծամելով քրքրել»։
- Հրաժարվեք «մաքուր ափսեների» ընտանեկան սովորությունից։ Ափսեի մեջ լցվածը մինչեւ վերջ ուտելու պահանջը 25%-ով մեծացնում է ճարպակալման վտանգը։ Ավելի լավ է քչացրեք կերակրաբաժինը։
- Երբեք երեխային մի կերակրեք հեռուստացույցի առջեւ։ Առկայծող էկրանը հիպնոսացնում է, եւ երեխան հնազանդորեն բացում է բերանը՝ ընտելանալով առանց ցանկության եւ առանց հաճույքի խփշտելու սովորությանը։
Կարդացեք նաև
Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային...
Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները...
Սիրելի ծնողներ լինենք զգոն երեխաների առողջության պահպանման հարցում ինչպես ամբողջ տարի, այնպես էլ նախատոնական օրերին, մասնավորապես...
Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը...
Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...
Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...
Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...
Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...
Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...
Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն